Ղեկավարվելով <<Հողային օրենսգրքի>> 7-րդ հոդվածի 8-րդ ենթակետի 3-րդ պարբերության, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 29-րդ ենթակետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշումը, ինչպես նաև հիմք ընդունելով ՆորԳեղիհամայնքիավագանու 2014թնոյեմբերի 11-ի N75 որոշումը, համայնքի ավագանին որոշում է.
1.Նոր Գեղի համայնքի սեփականություն հանդիսացող /ծածկագիր 07-048-0446-0204ից/ 0,09832 համակերեսովգյուղատնտեսականնշանակության այլ հողը փոխել դարձնել բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամաս։
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: