Ղեկավարվելով “Տեղական ինքնակառավարման մասին” օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ ենթակետի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է՝
1.Հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկին և թույլ տալ շուկայական արժեքով (շուկայական արժեքի որոշման համար հիմք է հանդիսացել Ֆինջան Ռասոյանի հողամասի գնման պայմանագիրը, որտեղ գինը նշված է 500000 (հինգ հարյուր հազար) դրամ) 500000/հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամով Ֆինջան Ռասոյանից գնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Նոր Գեղի համայնքի Ֆ․Թևոսյան փողոց 2/4 հասցեում գտնվող, 07-048-0054-0273 կադաստրային ծածկագրով, 0,002 հա մակերեսով, բնակավայրերի նշանակության հողամասը, որպեսզի ընդլայնվի Ֆրոնտիկ Թևոսյան 5-րդ փակուղի 5-րդ և Ֆրոնտիկ Թևոսյան 4-րդ փակուղի 2-րդ շենքերի սպասարկման տարածքը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ֆինջան Ռասոյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: